Փաշինյանն է այստեղ որոշում կայացնում, մինչև հ...

Մեր մեղադրողները ամեն դատի մեզ զարմացնում են. մեր հարգարժան Խուդոյանը ասում է՝ սկզբից, որ թույլտվություն են ստացել, մեզ գաղտնալսել են ու այդ գաղտնալսումից է այս շինծու պրոցեսը սկսել, եկեք տեսնենք՝ այդ գաղտնալսումը օրինակա՞ն է, թե՞ օրինական չի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատավարության ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Սա շատ պարզ է, այստեղ օրենք պետք չի իմանալ, շատ հասարակ, տրամաբանական հարց է։ Եթե պարզվի, որ այդ գաղտնալսումները անօրինական են եղել, մենք այստեղ անելիք չունենք։ Բայց քանի որ մեղադրողները հասկանում են, որ կարող է այդ փուլը լինի և նման բան պարզվի, բնականաբար ասում են՝ եկեք մերժենք, ապացույցները ուսումնասիրենք։ Հիմա պատկերացրեք, վեց ամիս ապացույցները ուսումնասիրում ենք, հետո անդրադառնում ենք Խուդոյանի հարցին ու պարզվում է, որ այդ ամեն ինչը ապօրինի է եղել։ Դուրս է գալիս, որ այս 9 ամիս անիմաստ այստեղ ենք, դեռ 6  ամիս էլ անիմաստ պիտի գնանք։

Մենք բոլորս էլ հասկանում ենք և գիտենք, որ այստեղ քրեական գործ չկա, սա ժամանակի ձգում է, պիտի ձգենք մինչև հունիսի 7–ը, հետո նոր կպարզվի, որ այստեղ գործ չկա։ Սա ծրագիր է, որ պիտի իրականանա»,– ասաց նա։

Սարգսյանը հայտարարեց, որ տպավորություն է, որ այստեղ որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը, ոնց ասում է՝ այդպես հերթականությամբ գնում է. «Հիմա էս մարդն ասում է՝ եկեք մի հատ տեսնենք՝ գաղտնալսման թույլտվությունը օրենքո՞վ էր, թե չէ։ Հիմնավորեք, որ որ այո, ազգային անվտանգությունը իրավունք ուներ գաղտնալսել, իրավունք ունեին 1.5 տարի հետևել մեզ։ Ամեն անգամ հիմնավորվում է, որ սա քաղաքական պատվեր է և շինծու գործ»,– ընդգծեց նա։