Վարչապետի գրաֆիկը ծանրաբեռնված է և նա այսօր չի կարող ընդունել բնապահպաններին: Այս մասին հայտնել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողներին։
Սակայն կառավարությունից խոստացել են, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի:
«Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց սպասում ենք՝ մոտակա էս մի քանի օրը մեր հանդիպումը կազմակերպվի»,- հայտարարել են բնապահպանները:



