Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Արթուր Գրիգորյանը վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հունիսի 16-ից: