Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաս...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Այսօր Կրեմլում տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: