Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 3–ին, աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Նշենք, որ Վրաստան մեկնող հայկական պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ՏԿԵ փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը, Նարեկ Ապիտոնյանը, ՊԵԿ փոխնախագահ Ռ. Գևորգյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ա. Բեգլարյանը և այլք։



