Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով լուսանկար:
«Գործնական եւ արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ»,- նշել է ՀՀ վարչապետը:



