Փաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կ...

«Մենք այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ զանգովի արդարադատությանը, վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանտարկյալներ: ժողովուրդ ջան, մենք այսօր գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ որոշվում է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ մի մարդու կամայական որոշումների արդյունքում: Հայաստանի Հանրապետության բանտերը լեփ-լեցուն են քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց, փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից»,- այս մասին կառավարության դիմաց՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։