Ասել եմ հարյուր անգամ՝ թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, իր ձեռքի տակ են։ Չի հրապարակում, թող հրապարակի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին երեք նախագահներին բանավեճի է հրավիրում, սակայն վերջիններս չեն գալիս։
Հարցին՝ եթե հրապարակի կգնա՞ք բանավեճի, Տեր–Պետրոսյանը պատասխանեց. «Եթե հրապարակի, վեճը վերջացած կլինի, որովհետեւ ամեն ինչ ասված է այնտեղ»։
Դիտարկմանը, որ անգամ հրապարակելուց հետո Փաշինյանը կարող է իրեն մեղադրել, նա կարճ արձագանքեց. «Թող մեղադրի»։
Նշենք, որ այսօր Մատենադարանում Լեւոն Տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։



