Երեկ Նիկոլ Փաշինյանը և իր շրջիկ խումբը յացելել էին Գորիս։ Նախընտրական քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանին Գորիսում դիմավորեց նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Այս միջադեպից հետո այսօր հայտնի դարձավ, որ Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հրաժարական է տալիս․
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ,
Տեղեկացնում եմ, որ ներկայացրել եմ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում։ Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր գործընկերներիս՝ անցած տարիների համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձառություն և պատասխանատվություն։
Կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։
Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապս Սյունիքի մարզի, համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են,-գրել է Յոլյանը։



