Պատիժը չպետք է հասնի Նիկոլ Փաշինյանին, մեր իշխանությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ի պատասխան լրագրողի այն հարցին՝ թե Արցախը հանձնելու համար երբ է պատժվելու Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը:
Լրագրողի դիտարկմանը, որ դա իրենց իշխանության օրոք է եղել, Սինանյանն ասաց՝ հետո ի՞նչ, այ քեզ բան, այսինքն:
«Մի հասարակ օրինակ. ասենք, հարբեցողը կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիռոզ է ստացել, խմում է, խմում է, խմում է, վերջին վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են՝ փրկի կյանքը, ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել»,-նշեց նա։
Օրինակին արձագանքելով՝ լրագրողները նշեցին, որ այդ դեպքում Փաշինյանը կարող էր հրաժարական տալ՝ հանրության հետ անկեղծ լինելով, ասելով՝ չի կարողանում փոխել իրավիճակը:
«Ձեր ասածն անպատասխանատվություն է, ի՞նչ է նշանակում թող հրաժարական տար»,-հավելեց Սինանյանը։



