Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվե...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանին ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: