Մենք արդեն տեղեկացրել էինք, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը այցելել էր Սյունիքի մարզ։
Աննա Հակոբյանին Քաջարանում ծաղիկներով դիմավորել է քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Ինչպես երևում են տարածված կադրերից Փարամազյանը խոնարհվել է վարչապետի կնոջ առաջ։
Հետաքրքիր է, որ նույն Փարամազյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանքի տակ է եղել, քանի որ դեմ էր դուրս եկել Փաշինյանի իշխանությանը։ Նա համարվում էր քաղբանտարկյալ, իսկ ազատ արձակվելուց հետո Փարամազյանը հայտարարում էր, որ շարունակելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը։
Փաստորեն Փարամազյանի հանուն հայրենիքի պայքարն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կնոջ առաջ գլուխ խոնարհելով։



