Նախորդ տարվա ավարտին սորոսականների համբավ ունեցող մի խումբ գործիչներ սկսկեցին «Զանգ» կոչվող շարժումը։ Փոքրաթիվ այս խմբի ակցիաները լուսաբանվում էին բազմաթիվ լրատվամիջոցներով, նրանց գովազդին էին միացել նաև նախկին իշխանության որոշ աջակիցներ, ովքեր պնդում էին, որ խնդիրը Փաշինյանին հեռացնելն է և ում հետ էլ դա արվի ընդունելի է։ Շարժման միջոցով Փաշինյանի նախկին թիմակից-աջակիցները կարծես փորձում էին պարզաջրել իրենց դեմքը և հանրությանը հանդես գալ «թափ թազա» ընդդիմադրի դեմքով։
Որքան էլ զարմանալի է՝ այս շարժման վրա դրված ջանքերը ջուրը լցվեցին,քանի որ նրանց հրավիրած հավաքներին այդպես էլ մի քանի տասնյակ ծանոթներից այն կողմ ոչ ոք չմասնակցեց։ Սա խոսուն փաստ է։ Նշանակում է մեր հասարակությունն այդքան էլ դեֆորմացված չէ ու չի պատրաստվում աջակցել խմբերի, որոնք անգամ աղետալի պատերազմից հետո սեղմում էին Նիկոլ Փաշինյանի ձեռքը։



