Փաշինյանի Կառավարությունում էներգետիկ ճգնաժամ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ)-ը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում, և պետք է այն ազգայնացնել։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ էներգետիկ ոլորտը 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում:

Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024-ի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից:

Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։

Ստացվում է՝ վարչապետն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ Կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում (կամ չի ցանկանում) թեկուզ փոխնախարար նշանակել՝ ոլորտը համակարգելու համար։

Ճգնաժամը մատնանշելու փոխարեն՝ Փաշինյանը նախ պետք է պատասխան տա, թե ինչու է պետությունն այսքան ժամանակ գործում առանց ոլորտային ղեկավարի, եթե էներգետիկ ոլորտը մեր երկրում այդքան կարևոր է»։