Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հա...

Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Այս մասին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ ինքնաբուխ հանրահավաքը սկսվեց ի պատասխան դժվար որոշում կայացնելու համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարության։

«Սա պարզապես հավաք չէ, այլ ժողովրդի հավաք։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն նրան: Այս հավաքն ընթանում է ամենադժվար պայմաններում։ Այստեղ բոլորի սիրտը ցավում է հարազատների ու մտերիմների համար։ Մեզ պետք է մեկ բան անել՝ ապահովել առանց Նիկոլի Հայաստան»,- ընդգծեց Վարդեւանյանը։

Նա հայտնեց, որ Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

«Քաղաքացիական պայմանագրից» պատգամավորների ստորագրություններ չկան։ ՔՊ-ի պատգամավորները պետք է իմանան՝ ժողովուրդը չի հեռանա, քանի դեռ այդ ստորագրությունները չկան»,- խոստացավ Վարդեւանյանը։