Փաշինյանի հերթական սուտ խոստումը

Ջրի սակագինը պարբերական բնույթ է կրում, բարձրացման պատճառները մի քանիսն են՝ սղաճը, էլեկտրաէներգիայի բարձրացումը: Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սականգնի բարձրացմանը:

Նկատենք, որ 2018 թվականի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խմելու ջրի սակագինը մինչև 2024 թվականը չի բարձրանա․«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Փաշինյանը նաև հայտնել էր, որ այդ հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ»,-ասել է Փաշինյանը։

Ստացվում է սա հերթական սուտ խոստումն էր, որ տվել էր Փաշինյանը իրեն ընտրողներին։