ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են և իրականությանը չեն համապատասխանում, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան է «սպառնում», հատկապես ձեր ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե մնում է, նշանակում է՝ դրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում: Ընդ որում, նրանք միևնույն ժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այս ամենը հակասության մեջ է մտնում սթափ դատողության ու տրամաբանության հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։