Փաշինյանի հայտարարությունները «Իսկանդերի» չպա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած «Իսկանդեր» հրթիռների մասին վկայում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին, РИА Новости-ին ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը:

«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական խայթող իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց «հին» լինելու մասին: Մարդիկ, որոնք ավելի լավ են տիրապետում պատերազմի և խաղաղության հարցերին, գիտեն, որ սա 21 դարի զենքն է, ամենալավ ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է: «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագիրը Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում», - ասել է Սաբլինը:

«Սորոսի մեթոդականները հուսախաբ են անում Փաշինյանին: Բայց դա միայն նրա ոչ կոմպետենտությունը չէ: Սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես փողոցը, օտար, թշնամական սցենարով հնչող գեղեցիկ կարգախոսների ներքո, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության: Դրանում ոչ միայն Հայաստանի քաղաքացիները կարող էին համոզվել», - հավելել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։

«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», - ասել էր Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։

«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», - հայտարարել էր Փաշինյանը։