«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքն Արցախի ներկայացուցչության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից:
Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է․ հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, եւ դրա պատճառով քվեներ կորցնեն։
Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ եւ անգամ հիշողությունն ու «Արցախ» բառն է արգելում, այս շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։
Անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում անգամ նշել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ եւ այս դատական հայցով։



