Փաշինյանի համար հիմա էլ Էրդողանն է կիրթ ու կա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որի հետ առաջին անգամ հանդիպել էր 2022 թվականի հոկտեմբերի 6–ին՝ Պրահայում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ե՛վ հեռախոսազանգը, և՛ հանդիպումը դրական եմ գնահատում, որովհետև իմ և Թուրքիայի նախագահի ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել մամուլի համար արվող  հայտարարություններից։ Բազմիցս ասել եմ, որ  բանակցությունների սեղանի շուրջ ասենք նույնը, ինչ ասում ենք հարցազրույցներ տալիս»,- ասաց վարչապետը։