ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելը «որոշակի ազդակ» է նրա առաջնահերթությունների վերաբերյալ։
Նրա խոսքով․ «Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդեն իսկ որոշակի ազդանշան է, թե ինչպես է նա դասավորում իր առաջնահերթությունները»։
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր», — ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները կմասնակցեն ԵԱՏՄ գագաթնաժողովին, որը կանցկացվի Աստանայում մայիսի 28-29-ին։



