Փաշինյանի բախտը բերել է, կարողացել է մայթով ք...

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի տարաների արանքով: Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանը:

Նա նաեւ հավելել է. «Հետո զարմացավ, թե միթե այդ նույն վայրով քաղաքապետարանի աշխատող, ավագանի, պարեկ չի անցե՞լ։ Այս ամենը ի վերջո որակեց ապապետականություն և ասաց, որ այս ամեն ինչը պետք է դիտվի որպես հանձնարարական։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, որ կարողացել է մայթով քայլել։ Իսկ Նոր Նորքի բնակիչները նույնիսկ քսայուղերի արանքով չեն կարող քայլել, այլ՝ երթևեկելի մասով։ Քանի որ ինչ-որ մեկը հենց Նոր Նորքի թաղապետարանի դիմաց փակել է մայթը և մարդիկ քայլում են փողոցով։ Եվ պնդում է, որ ունի թույլտվություն, իսկ թաղապետարանից ասում են, որ կարծես մայթը իրենցը չի»:

Այնուհետեւ Կուբատյանը թեգել է մի քանի պաշտոնյաների, որոնց այս խնդիրը վերաբերում է՝ Նիկոլ Փաշինյանին, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

Կուբատյանը եւս մեկ գրառում է արել այս թեմայով եւ հրապարակել մեկ այլ լուսանկր՝ գրելով«Ամեն քայլի ապապետականություն է

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից հետո, երբ պատմում էր զավթված մայթերի մասին ու որակում դա ապապետականություն, որոշեցի մի քանի հրապարակում անել և հասկանալ Փաշինյանի ելույթները լուրջ են ընդունում, թե մինչ այժմ «քյասիբի ռադիոյի» ռեժիմա։ Ի դեպ նույն խնդրից նա խոսացել է նաև անցյալ կառավարության նիստին։

Սա Մարշալ Բաբաջանյան փողոցն է։ Շինարարություն են անում, մայթը փակել են և մարդիկ ստիպված երթևեկելի մասով են քայլում։ Սա այն դեպքում, որ մի քանի ավագանու որոշումներ կան նման իրավիճակները կարգավորող, շինարարութարությունն էլ Ավանի կենտրոնական փողոցում է»: