Փաշինյանի ամենահայրենասիրական քայլն այն կլինե...

Դա իր առաջին սուտը չէ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե դեռ պետք է շենացնեն Գյումրին:

«Նա նույնիսկ ուզենա էլ, չի կարողանա: Նախ այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ նա չի կարողանում կառավարել՝ ո՛չ բանակը, ո՛չ պետությունը: Երկրորդ՝ այն վիճակում, երբ մարդու ամբողջ դարդն այն է, որ իշխանություն պահի, նա ինչ-որ պոպուլիստական քայլեր կարող է անել, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանն արդեն դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար»: