Նիկոլ Փաշինյանի աջակցիներն ու թիմակիցները շարունակում են օգնություն աղերսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Այս անգամ թշնամական երկրի ղեկավարին ուղերձով է դիմել Փաշինյանի ակտիվ աջակից, 2018 թվականի իշխանափոխության աջակից Իշխան Վերդյանը․«Ուղերձ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Հեյիդարի Ալիևին
Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ Իշխան Վերդյանից
Հարգելի պարոն Նախագահ: Տեղեկացնեմ, որ Ադրբեջանի Հանրապետության երկու հպատակներ ՝ ի դեմս Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի, ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Նրանք իրենց դիվերսիոն գործունեությամբ շարունակում են անդառնալի վնաս հասցնել Ադրբեջանին և Հայաստանին ՝ գործելով իրենց համար հարազատ ավազակապետության և ահաբեկչության մեթոդով: Ես խնդրում եմ Ձեզ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերոնշյալ քաղաքացիներին Ադրբեջանին արտահանձնելու համար: Հարգանքներով ՝ Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյան»:

Նույն իր մետքերը նա շարադրել է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում։ Վերդյանը պատերազմի և Ադրբեջանի հետ ունեցած թշնամական հարաբերությունների համար մեղադրել է Հայաստանի նախկին իշխանություններին։




