Գիտե՞ք` ինչի չեն ասում բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, դա շատ պարզ բացատրություն ունի, որը կապ չունի խորհրդապահության, բանակցային էթիկայի հետ, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի:
Ըստ Մամիջանյանի՝ իշխանությունը վախենում է հնչեցնել կարմիր գիծ, հետո ասել՝ վայ ու մի սուտ էլ դրա համար ստիպված լինի հորինել: «Հայաստանի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի ստորագրությունը ստանալու հետևից: Դա կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի, ԼՂ հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի իրացման հետ, դա կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է խաղաղություն: Այդ թուղթը կեղծ է լինելու, բացառապես կապ չի ունենալու իրականության հետ ու այդ թղթի վրա լինելու է Ալիևի ստորագրությունը, որ կարողանա քարոզարշավ անի»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ չի տեսնում ադրբեջանական կողմից բարի կամքի դրսևորում՝ գերիներ չեն ազատվում, ՀՀ սուվերեն տարածքում շարունակում են մնալ ադրբեջանցի զինյալները, շարունակվում է պետական մակարդակով հակահայկական հռետորիկա, Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնակցում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ինչ-որ միջոցառման ու այնտեղից էլի ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին:
«Տարբերակը՝ մեռած ձևանալ, ինչպես անում են «փաշինյանենք», չի աշխատելու: Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում, չասենք, չջղայնացնենք տարբերակով Ադրբեջանի հետ չեն բանակցում: Դու պետք է հստակ քո կարմիր գծերն ու պահանջները նշես»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի, ըստ իրեն, արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցում են, նա ասաց. «Ես կասկածներ ունեմ, որ «Փաշինյանենք» առանձնապես դրան դեմ չեն արտահայտվել, իսկ ամենահավորն այն է ՝ կարևորն այն չէ՝ ինչ կա, որովհետև Ադրբեջանն ինչ առաջ քաշի «Փաշինյանենք» համաձայնել են էնքան որ մի բան ստորագրեն»:



