Փաշինյանական եպիսկոպոսները ընդամենը մեկ հայտա...

Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսները, որոնք այսօր ժամը 17։00-ին իրենց աջակիցներին հրավիրել էին Մայր Աթոռ՝  կաթոսիկոսի հրաժարականի պահանջով իրենց նախաձեռնած ակցիային միանալու, նախ երկար ժամանակ փակվել էին Սուրբ Գայանե եկեղեցու փակ տարածքներից մեկում և դուրս չէին գալիս, ապա 17։50–ին դուրս եկան և ԱԱԾ հատուկջոկատայինների ուղեկցությամբ գնացին Մայր Աթոռ։ Այստեղ ժամեր շարունակ կանգնած կաթողիկոսի հազարավոր աջակիցները նրանց դիմավորեցին «հուդա» վանկարկումներով։

Նշենք, որ Մայր Աթոռի բակում էին նաև եպիսկպոսների կոչով հավաքված մի խումբ քաղաքացիներ, որոնց եպիսկոպոսները, փաստորեն, մինչեւ այդ մենակ էին թողել։ Եպիսկոպոսները իրենց հայտարարությունը կարդացին, որը խլեցնում էին Վեհափառի աջակիցների վրդովված բացականչությունները։

Հայտարարությունը կարդալուց հետո եպիսկոպոսները նորից հեռացան՝ կրկին ԱԱԾ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Այդ ընթացքում Մայր Աթոռի ներսում ժամերգություն էր տեղի ունենում՝ Կաթողիկոսի մասնակցությամբ։