Փաշինյան. երբ ֆիզիկական անձը մեքենա է վաճառու...

Երբ ֆիզիկական անձը մեքենա է վաճառում իրավաբանական անձին, գոյանում է հարկ, սակայն այս դեպքում ֆիզիկական անձը չի վճարում հարկը։ Այս մասին հունվարի 22-ին կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

«ԱՄՆ-ն շատ գրավիչ է մեր հայրենակիցների համար, բայց ոչ ոք չի ասում, թե ինչու են այնտեղ եկամտահարկի հայտարարագրեր պահանջում։ Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր»,- նշեց նա։

«Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանն էլ արձագանքեց, որ հայտարարագիր լրացնելիս տուն կամ ավտոմեքենա վաճառելիս հարկ է գոյանում, թեեւ դա օրենքով նախատեսված չէ. Պատգամավորն ասաց, որ իր մեքենան վաճառել է ֆիզիկական անձի, և համակարգը հարկ է ստեղծել։