Մոտ հինգ օր առաջ «Քանդենք պետությունը» կուսակցության «հոգևոր հայր» Փաշազադեն «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր․ «Մեր պատմական տարածքներում մշակութային-հոգևոր ինքնիշխանության և կրոնական արդարության ապահովումը հիմնական խնդիրներից մեկն է։ Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո, մեծ կարևորության հիմնական հարցերից մեկը մեր պատմական տարածքներում մեր մշակութային-հոգևոր ինքնիշխանության ապահովումն է, կրոնական-հոգևոր մակարդակում արդարության վերականգնումը: Մասնավորապես, Ղարաբաղ, Զանգեզուր և Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարևորություն ունի, և մենք՝ կրոնական գործիչներս, նույնպես պատասխանատվություն ունենք այս հարցում»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Նա նաև ասել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ստեղծումը 2022 թվականին ոչ միայն նախագահ Իլհամ Ալիևի հեռատես պետական քաղաքականության վառ դրսևորումն էր, այլև ամենաարդյունավետ պատասխանը հայկական եկեղեցու և սփյուռքի շարունակական ռևանշիստական կոչերին և կողմնակալ մեղադրանքներին»։
Հիմա ես չեմ, դուք եք Շերլոկ Հոլսմը, ծուռը նստեք, սուրճը դրեք, դուզը դատեք՝ այս հակաեղեկեցական արշավը ու՞մ է ձեռնտու, ու՞մ շահերից է բխում, ինչու՞ «ինքնիշխան» ձևացող իշխանականները երբեք պատասխան չունեն տալու մեր պետության դեմ առաջ քաշվող ակնհայտ զավթողական ծրագրերին, ինչու՞ մեր ներուժը ուղղվում է վտանգավոր, ներհանրային պառակտում բերող օրակարգերի սպասարկմանը։ Ինձ համար պատասխանը վաղուց պարզ է. Այսքանից հետո էլ դեռ Փաշազադեն դեռ կհանդգնի ասել, որ «հայկական եկեղեցին և սփյուռքը ագրեսիվ քարոզչություն են վարում խաղաղության դեմ», իսկ նրա հայտնի հետևորդը կասի, որ մեր կրոնում որոշ հոգևորականներ «ծայրահեղ իսլամի» մոտ գաղափարներ են քարոզում»,-գրել է Հայրապետյանը:



