Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում, նաև խնդիրներն են մեծ ծավալի ու ավելի հրատապ լուծումներ են պահանջում, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այդ համատեքստում «Բալահովիտ1» ընկերությունը թող իրեն կարգի բերի, պետք է մարդ դնել հետները։ Պարզվում է՝ երբ չկա վերահսկողություն, ով ոնց կարող է, ինչ որ բան պակաս անելու է»,- նշել է նա։
Նա հավելել է, որ այս շաբաթվա ընթացքում, կարող ենք ֆիքսել, որ մայրաքաղաքի փողոցներն ամբողջապես մաքրված կլինեն ավազի մնացորդներից։



