Պարզվել է Հաղարծինում վթարից տուժած 33 ուսանո...

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց և վարորդի ինքնությունները, հաղորդում է Shsmshyan.com-ը։

Պարզվել է, որ ավտոբուսը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Բ․-ն, իսկ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Մարի Մ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միլենա Զ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Մերի Հ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Աննա Կ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Անի Հ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Ալվարդ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Մարիամ Մ․-ն, 19-ամյա Ադելա Ա․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Սվետլանա Ա․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անուշ Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Նարինե Ե․-ն, Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Շուշան Ա․-ն, 20-ամյա Ռուզաննա Մ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Էմմա Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ս․-ն, Երևանի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հասմիկ Ն․-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Մարիա Փ․-ն, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Հակոբ Պ․-ն, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Աննա  Ն․-ն, Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Լիանա Զ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Ջուլիետա Գ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Էլիզաբեթ Պ․-ն, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մարիաննա Ա․-ն, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Անի Մ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Էլեն Ծ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Նվարդ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լիանա Ս․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Ամալյա Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լուսինե Խ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Անուշ Փ․-ն տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Մարիամ Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն իսկ Երևանի բնակիչ 23-ամյա Գայանե Ա․-ն՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։