
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման
գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային
հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը:
Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային
ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար
առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ
միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։
Էքսպրես բեռների համար ուղևորային և ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային
տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը՝ մինչև Էքսպրես
բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը: