Պարույր Հովհաննիսյանն ու Օնդրժեյ Բենեշիկն անդ...

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը, կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ՝ կարևորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում օրենսդիրների դերակատարությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։