Փառուխի, Խծաբերդի և Հին Թաղերի գրավումը եղել...

Ես բազմիցս եմ ասել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում: Ուզում եմ ասել նաև, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ԼՂՀ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ և դրանց թվում նաև վերջին օրերի իրադարձությունները  հայ հանրության շուրջ առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր: Այս մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ: 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ-ի Փառուխ գյուղի գրավումը, կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի շարունակական և ահագնացնող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են»,-ասաց նա։

«Այս համատատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա հենց սկզբից անհրաժեշտ է եղել՝ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ։ Պիտի խոստովանել սակայն, որ այս պրոցեսին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել խաղաղապահ զորախմբի  գործունեության մանդատը, մինդչդեռ Հայաստանը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին։ Մենք ակնկալում ենք, որ ստորագրված գործունեության այդ մանդատը գործի ամբողջ ծավալով»,- հավելեց նա։