Պարոն Պուտինի գրաֆիկը չի ներառում մայիսին Սաո...

Կրեմլում կարծում են, որ անհրաժեշտ է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ պարոն Պուտինի գրաֆիկը չի ներառում մայիսին Սաուդյան Արաբիա այցը։

«Ժամանակացույցում նման ուղևորություն չկա: Բայց նման հանդիպումն ակնհայտորեն բոլորի շուրթերին է, և մենք դա անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով մայիսին Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր շփումների մասին հարցին:

Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստման կարիք ունի։ «Դա պահանջում է ջանքեր տարբեր մակարդակներում, դա պահանջում է շարունակական շփումներ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև», - ասաց նա: