Բացառվում է, որ քաղաքապետը տեղյակ չլինի, ինքը հասարա՞կ տոմսով է գնում, թե բիզնես դասով է գնում, որովհետև դա իրեն հարցնում են համապատասխան աշխատակիցները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը:
«Գիտեք ուր ենք հասել, մենք այստեղ արդեն քննարկում ենք, որ 20 հազարի տեղը 8,500 պետք է ծախսեր, բայց ինչի պետք է բիզնես դասով գնա, այդ ո՞վ ասաց, որ 30% աղքատություն ունեցող պետությունում քաղաքապետը պետք է բիզնես դասով գնա: Այն էլ այն քաղաքապետը, որը մարդկանց ասում է գումար չկա, դուք ավելի պետք է տաք տրանսպորտի համար, որ ինքը պետք է բիզնես դասով գնա:
Ո՞վ ասաց, որ այդ քաղաքապետը պետք է 85.000 դոլարանոց Mercedes քշի: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը դա՞ էր ասում, որ գալիս էր իշխանության, ես հարցը դրա համար եմ տալիս, պարոն Փաշինյան, դա՞ էիք ասում 2018 թվականին, ես որ եկել եմ ձեր կողքը կանգնել եմ, ես դրա համար չեմ եկել կանգնել, հասկանու՞մ եք, այդ մարդիկ դրա համար չեն եկել կանգնել: Շատ տարօրինակ է, որ քաղաքապետն ասում է փող չկա բյուջեում, բայց այսպիսի ճոխություններ է թույլ տալիս»,- ասաց Հայկ Մարությանը: