Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքները ո...

«Այսօր ստանձնել եմ  ՀՀ նախկին գլխավոր դատախազ,ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը»,-  հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

«Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքները ոչ միայն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ, այլև այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»,- գրել է փաստաբանը։