
Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։ Սա իսկական առաջընթաց է, որը կարող է փոխել տարածաշրջանի ապագան՝ հնարավոր դարձած նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ։ Այս մասին X-ում գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը:
Փալյանը նաև կոչ է արել Էրդողանին բացել հայ-թուրքական սահմանը:
«Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այս քայլը…»: