
Ֆրանսիան շարունակում է հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային՝ ԱՄՆ-ի կողմից այդ գործողությունների դադարեցումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն France Inter ռադիոկայանի եթերում։
«Մեր հետախուզությունն ունի սեփական հնարավորությունները, - ասել է նա: - Մենք ուկրաինական կողմին ենք հաղորդում մեր ունեցած տեղեկատվությունը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային։