Փարիզը պատրաստում է առաջարկներ Ռուսաստանի դեմ...

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հերթական փաթեթի համար նոր սահմանափակող միջոցների առաջարկների պատրաստումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում:

«Անցյալ հինգշաբթի մենք ԵՄ-ի հետ միասին ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ (Ռուսաստանին) հրադադարի հարկադրելու համար: Եվ մենք կգնանք ավելի հեռու, որովհետև ես արդեն իմ խմբերին խնդրել եմ պատրաստել պատժամիջոցների նոր, ավելի խիստ փաթեթ՝ (Ռուսաստանին) հարկադրելու համար, որ դա անի», - ասել է նա:

Նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է հենց ԵՄ մակարդակով պատժամիջոցներին և ոչ թե կոնկրետ Ֆրանսիային,  որովհետև միայն միության բոլոր երկրների միասնական տնտեսական կշիռն է թույլ տալիս նրանց իրականացնել Ռուսաստանի վրա ճնշման փորձեր՝ Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ: Բարոն հավելել է, որ ակնկալում է եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի շուտափույթ ընդունումը՝ պատրաստված Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ, և հիշեցրել է, որ Փարիզը «պատասխանատու էր մայիսին ընդունված պատժամիջոցների 17-րդ փաթեթի համար»: 

Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավարը համապատասխան հարցազրույցը հեռախոսով տվել է Ուկրաինա կատարած իր երկօրյա այցի ժամանակ, որն ավարտվում է հուլիսի 22-ին: 

ԵՄ երկրների դեսպանները երկու ամիս տևած քննարկումներից հետո համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների: Պատժամիջոցները, մասնավորապես, վերաբերում են 22 ռուսական բանկի, «Հյուսիսային հոսք» գազամուղներին և Հնդկաստանում «Ռոսնեֆտ»-ի նավթավերամշակման գործարաններին: Ռուսական նավթի գնի առավելագույն շեմը մեկ բարելի դիմաց 60 դոլարից իջեցվել է մինչև 47,6 դոլար: Արգելքի տակ է հայտնվել նաև ռուսական նավթի հիմքով նավթամթերքների ներմուծումը ԵՄ: