
Փարիզի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում գտնվող Gaite lyrique թատրոնի շենքից վտարել է մի քանի հարյուր ներգաղթյալների, որոնք դեկտեմբերից զավթել են շենքը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ին։
Ձախ կուսակցությունների ակտիվիստներն ու կողմնակիցները միջամտել են իրավապահների գործողություններին։ Եղել են բախումներ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ներգաղթյալներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է:
Gaite lyrique թատրոնը «արմատական ձախ»-ի համբավ ունի։ Այնտեղ հաճախ անցկացվում էին միգրացիոն խնդիրների վերաբերյալ ներկայացումներ և կոնֆերանսներ։ Թատրոնի ղեկավարությունը դեկտեմբերին ասել էր, որ ներգաղթյալներին դուրս շպրտելը «անհավանական է», քանի որ դրսում շատ ցուրտ է:
Ի վերջո, Gaite lyrique-ը որոշ ժամանակով փակվել է, իսկ ներգաղթյալները չէին ցանկանում կամավոր հեռանալ։