Պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում անհա...

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը անդրադարձել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում անհայտ կորածների հարազատների հետ։  

«Անհայտ կորածների ծնողների հետ ես էլ հանդիպել եմ, բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնագրում նախատեսված է, որ տարեկան առնվազն երկու անգամ նիստ պետք է լինի, և դրանք էլ պատշաճ անցկացնում ենք»,- ասաց Անդրանիկ Սիմոնյանը։   

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրերս խորհրդարանում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց թիվը 195 է։