Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ...

Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված վիճակ է։ Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Հավաքվածները պահանջոմ են արդարություն։ Ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց մուտք գործել շենք։

«Համերաշխություն չկա»,- ասաց «Ապրելու երկիր»  կուսակցության կողմից ընտրված Վալոդյա Գրիգորյանը ներս մտավ համայնքապետարանի շենք՝ այլ հարցերի չպատասխանելով։

Հիշեցնենք, որ Փարաքարում իրավիճակը լարված է ՏԻմ ընտրություններից հետո, երբ  երկու թեկնածու հայտարարեցին, որ ընտրվել են համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը և «Ապրելու երկիր»  կուսակցության  թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։

Ավելի ուշ տեղի ունեցավ «Ապրելու երկիր»  կուսակցության  թեկնածու Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

Վարչական դատարանն էլ անվավեր ճանաչեց Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները։