ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է "Zero Waste Forum" («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։
Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։



