Պապոյանը հիասթափվե՞լ է Փաշինյանից

Այն, որ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,2%, այլ ոչ թե 5%, ինչպես կանխատեսում էին միջազգային կազմակերպությունները, թույլ տվեց մեզ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ, երբ հաստատվեց բյուջեն, իշխանությունները հայտարարեցին, որ 2025 թվականի վերջին տնտեսական աճը կլինի ավելի մեծ, քան նախկինում կանխատեսվում էր։

Նա հավելեց, որ դա իսկապես այդպես է։ «Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ աճն ավելի մեծ կլինի, քան բյուջետային ցուցանիշները։ Ավելի շատ հարկեր կհավաքվեն», - նշել է Պապոյանը։