Պապիկյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտքեր են...

Այսօր Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գլխավորած պատվիրակությանը։  

ՊՆ հաղորդագրության համաձայ, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի, այդ թվում՝  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:  

Մասնավորապես, խոսելով սահմանային իրավիճակի մասին, Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմների գործարկման վերաբերյալ տևական ժամանակ առկա խնդիրները և ՀՀ պաշտպանության նախարարության ակնկալիքները: