Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է...

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: