Պապիկյանին առնչվող հրապարակումների վերաբերյալ...

Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է: Նշված նյութի սկզբնաղբյուրի և բոլոր այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա ընթացքավորման նպատակով։

Պաշտպանության նախարարությունն իր հերթին համապատասխան գործընթացներ կձեռնարկի (ներառյալ հավատարմագրման դադարեցումը) ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, հավատարմագրված լինելով պաշտպանության նախարարությունում, տարածում են այդ կեղծ, ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկությունը՝ հղում անելով անհայտ ծագման կայքին և ադրբեջանական լրատվամիջոցներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։