Ապագայում մենք ականատես կլինենք հայ-իրանական հարաբերություններում նոր ձեռքբերումներին։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները զարգանում են ճիշտ հունով և օրեցօր խորանում են։ «Այն փաստը, որ մենք այստեղ ենք, և մեր հանդիպումը նվիրված է հայտնի հայ փորձագետ Վարդան Ոսկանյանին, շատ բանի մասին է խոսում», - նշել է նա։ Շիրղոլամին հավելել է, որ սա խորհրդանշում է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և մշակութային, հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք զարգանում են փոխադարձ վստահության հիման վրա։



