Պակիստանում փրկարարներին հաջողվել է իջեցնել 274 մ բարձրության վրա ճոպանուղուց կախված մնացած 7 երեխաներին և 1 ուսուցչին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Փրկարարական վտանգավոր գործողությունը տևել է ավելի քան 15 ժամ և ավարտվել գիշերը։
«Պակիստանի զինվորականները հաջողությամբ ավարտել են ծայրահեղ բարդ և դժվար գործողությունը։ Ծուղակում հայտնված բոլոր մարդիկ ապահով կերպով տարհանվել են և տեղափոխվել ապահով վայր», - նշել է երկրի ռազմական գերատեսչությունը հայտարարությունում։



