
Պակիստանի անվտանգության ուժերը հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ազատ են արձակել գնացքի` նախօրեին զինյալների կողմից պատանդառված 400 ուղևորից 155-ին, հաղորդում է Geo TV-ն։
Նրանց պատանդ են վերցրել Բելուջիստանի ազատագրման բանակի անջատողական խմբավորման զինյալները։ Մինչ այժմ Պակիստանի անվտանգության ուժերը սպանել են 27 զինյալի։
Հստակեցվում է, որ փրկարարական գործողությունը դեռ ավարտված չէ։ Դեպքի վայր է ուղարկվել մարդասիրական օգնությամբ գնացք։ Փրկված պատանդներից մի քանիսը հոսպիտալացվել են։ Գրոհայինների կողմից սպանվել է մոտ տասը պատանդ։
Բելուջիստանում գնացքի առևանգման մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ մարտի 11-ին։ Գրոհայինների հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն, ասվում է, որ խումբը պայթեցրել է երկաթուղային գծերը և «վերահսկողության տակ է առել գնացքը Սիբիի հեռավոր շրջանում» (քաղաք Բելուջիստանում):
Բելուջիստանը Պակիստանի ամենամեծ և ամենաաղքատ նահանգներից մեկն է։ Այնտեղ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում են բելուջիների անջատական խմբերը։ 2000 թվականին ստեղծվել է Բելուջիստանի ազատագրական բանակը։ Իր կատարած հարձակումների համար այն ահաբեկչական է ճանաչվել Պակիստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում և Չինաստանում։